Թունիսի իշխանությունները որոշում են կայացրել չեղյալ համարել երկրում հայտարարված պարետային ժամը, որը մտցվել էր հակակառավարական հուզումների ժամանակ: Միաժամանակ, Թունիսում հունվարի 14-ից մտցված արտակարգ դրությունը կշարունակի գործել: Դա նշանակում է, որ այդ երկրի քաղաքացիներին արգելվում է 3 հոգուց ավելի խմբերով հավաքվել հասարակական վայրերում՝ փողոցներում եւ հրապարակներում, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցներին թույլատրվում է զենք կիրառել ցանկացած կասկածելի անձի դեմ, եթե նա հրաժարվի կատարել ոստիկանների հրամաններին, գրում է Lenta.ru-ն:
Արտակարգ դրությունն ու պարետային ժամը մտցվել էր Թունիսի դեռեւս նախկին ղեկավարության կողմից, սակայն այդ միջոցները չկարողացան կանխել հակակառավարական հուզումները: Ոստիկանության եւ ցուցարարների բախումների հետեւանքով սպանվել էր մինչեւ 100 մարդ: Համաժողովրդական հուզումներն սկսվելուց մի քանի օր անց երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալին փախել էր երկրից:
Դրանից հետո Թունսիում ստեղծվել է ժամանակավոր կոալիցիոն կառավարություն եւ արգելվել նախագահի կողմից ղեկավարվող իշխող կուսակցության գործունեությունը:





























