Գերմանական եւ ամերիկյան Deutsche Boerse AG եւ NYSE Euronext բորսաները պայմանավորվել են միավորման շուրջ, որը կբերի ֆոնդային բորսաների համաշխարհային խոշորագույն օպերատորի ստեղծման։

Միավորված ընկերությունը լիստինգ կունենա Ֆրանկֆուրտի, Նյու Յորքի եւ Փարիզի ֆոնդային բորսաներում։

Գործարքի արդյունքում Deutsche Boerse-ի բաժնետերերին կպատկանի միավորված խմբի 60, NYSE Euronext-ի բաժնետերերին՝ 40 տոկոսը։ Նոր ընկերության տնօրենների խորհրդի 17 տեղերից 10-ը կստանա Deutsche Boerse-ը։

Սպասվում է, որ բորսային  երկու օպերատորների միաձուլումը թույլ կտա ծախսերը կրճատել տարեկան 400 մլն դոլարով։