Եմենի մայրաքաղաքում նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախում է տեղի ունեցել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել։

Արդյունքում մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ահմեդ Սեիֆ Խաշիդան։ Եմենի մայրաքաղաքի փողոցներում կարգուկանոն հաստատելու նպատակով ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինի ձողեր է գործադրել։

Սալեհը իշխանության գլուխ կանգնած է 32 տարի։ Նա արդեն հայտարարել է, որ չի առաջադրվելու 2013 թվականի նախագահական ընտրություններին։ Սակայն ընդդիմությունը անհապաղ քաղաքական փոփոխություններ է պահանջում այդ երկրում։