«Ժամանակ» թերթի տեղեկություններով` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես առաջ անդամագրվել էր ՕԵԿ-ին, համառորեն հրաժարվում է կուսակցական կրծքանշան փակցնելուց: «Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ՕԵԿ-ում այս թեմայով նույնիսկ խոսակցություններ են եղել, սակայն Սերգո Կարապետյանը հասկացել է, որ ինքը ենթարկվում է Սերժ Սարգսյանին, նախարար է դարձել նրա հրամանագրով, ասել է թե` այդ կուսակցությանը եւս անդամագրվել է Ս.Սարգսյանի ասելուց հետո:

Ավելին, նա նշել է, թե ինքն իրականացնում է Սերժ Սարգսյանի եւ կառավարության ծրագրերը` իր ոլորտի ուղղությամբ, ուստի` պարտադիր չէ ՕԵԿ կրծքանշանն ամրացնելը»,-գրում է թերթը: