Երեկ երեկոյան փակվել է երթեւեկությունը Մելիք-Ադամյան փողոցում, որտեղ գտնվում է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը։ Սյստեղ էր ժամանել երկրի ու կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Կուսակցության հանրապետական խորհուրդը, հավանաբար, քննարկում էր իրենց իսկ վերջնագրի պատճառով ստեղծված կուսակցության համար բավական տհաճ իրավիճակից դուրս գալու ելքերը։ Գրում է «Երկիր» թերթը:
«ԲՀԿ համագումարին հաջորդող վերջին երկու օրերի ընթացքում Հանրապետական կուսակցության պատասխանատուները, նույնիսկ ցանկացած հարց մեկնաբանելու մշտապես պատրաստակամ խոսնակը, խորհրդավոր լռություն են պահպանում՝ հրաժարվելով խոսել լրագրողների հետ եւ մեկնաբանել ներկոալիցիոն իրավիճակը։ Հուսանք, որ այսօր անպատասխան մնացած հարցերի շուրջ հանրապետականները վերջապես կկողմնորոշվեն»,-գրում է պարբերականը։





























