Նախագահական ընտրությունների շեմին Հարավային Օսեթիայում վիճակն անկայուն է։ Նման եզրակացության է հանգել «Սովրեմեննայա պոլիտիկա» հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը` ուսումնասիրելով քաղաքական իրավիճակը Հարավային Օսեթիայում։

Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի` ժամանակավոր նախագահի պարտականությունները ստանձնած Էդուարդ Կոկոյտիի կառավարման ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին, իսկ նա չի կարող եւս մեկ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Փոխարինող գտնել առայժմ չի հաջողվում: