ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ԱՄՆ վարչակազմի ճնշման տակ հրաժարվել է ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մտադրությունից։

Ինչպես հայտնի է դարձել Wikileaks-ի հրապարակած, Պետքարտուղարության կողմից 2009 թվականին ՆԱՏՕ-ում ամերիկյան դեսպան Այվո Դաալդերին ուղարկած  դիվանագիտական հեռագրերից պարզվում է, որ Ռասմուսենը նախատեսել է հայտարարել ՆԱՏՕ-ՀԱՊԿ պաշտոնական համագործակցության մասին։ Հրապարակված հեռագրերից կարելի է եզրակացություն անել, որ ամերիկացի դեսպանը կարողացել է նրան համոզել Ռասմուսենին՝ չանել դա։

Պետքարտուղարությունը հեռագրում ընդգծում է, որ նման գործընկերությունը կարող է բերել ՀԱՊԿ-ի ազդեցության մեծացման, ինչը բացասականորեն կազդի ՆԱՏՕ-ի դիրքորոշումների վրա, նշում է NEWSru.com-ը։