NASA-ի գիտնականները հայտարարել են, որ մարդիկ առաջին անգամ կկարողանան Մարս թռչել 25 տարի հետո, հայտնում է PEOPLE.com-ը:

Մասնագետների պարզաբանմամբ՝ գլխավոր խնդիրը, որին տեզերագնացները, հնարավոր է, բախվեն դեռեւս մինչեւ Կարմիր մոլորակին հասնելը, ճառագայթումն է, որը տիեզերագնացների առողջության համար վտանգավոր է:

«Եթե այս խնդիրը լուծվի՝ հաշվի առնելով գոյություն ունեցող կամ մի փոքր մեծացված բյուջեն, մենք կկարողանանք 25 տարի հետո մարդկանց Մարս ուղարկել»,- հայտնել է նախկին տիեզերագնաց Թոմ Ջոնսը:

Նա ընդգծել է, որ այսօրվա դրությամբ չկան արեգակնային բռնկումների եւ ճառագայթների ազդեցությունից մարդկանց պաշտպանելու միջոցներ:

NASA-ում նաեւ հատուկ տիեզերանավ պետք է ստեղծեն: Անհրաժեշտ է այնպես անել, որ այդ փոխադրամիջոցը կարողանա հեշտությամբ վայրէջք կատարել եւ բեռնավորված Մարսից թռչել:

Հստակեցվում է, որ միայն մեկ ուղղությամբ թռիչքը կտեւի մոտ մեկ տարի: