Զարգացման հայկական գործակալության կանխատեսումներով, 2011 թվականին Հայաստանում կատարված արտասահմանյանյան ներդրումների ծավալը կկազմի շուրջ 20 մլն դոլար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը։
«Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա այս տարի դրանք կկազմեն շուրջ 2,5 մլն դոլար»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ 2010-ին արտահանման ծրագրերը կազմել են 3,4 մլն դոլար, այն դեպքում, երբ ներդրումային նախագծերի արժեքը գնահատվել է 4,4 մլն դոլար։
Հարցին, թե Զարգացման հայկական գործակալությունը երբեւիցե միջնորդել կամ առաջիկայում պատրաստվո՞ւմ է միջնորդել Հայաստանում թուրքական ներդրումային որեւէ ծրագրի, Հարությունյանը նկատեց, որ նման բան երբեք չի պատահել։ «Եղել են դեպքեր, երբ թուրք գործարարները եկել են մեզ մոտ, մենք նրանց համապատասխան տեղեկատվություն ենք տրամադրել, սակայն պայմանավորվածություններ, որպես այդպիսիք չեն եղել»,- ամփոփեց նա։




























