Կալիֆորնիայում Armenian Power անվանումով փողոցային հզոր ավազակախումբ է վնասազերծվել:

Նրանց «որսալու» օպերացիայում ներգրավված է եղել շուրջ 1000 գործակալ, այդ թվում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), հարկային ծառայությունը, ազգային անվտանգության գործակալությունն ու տեղի ոստիկանությունը:

Այսօր՝ փետրվարի 16-ին հատուկ ծառայություններին հաջողվել է կալանավորել Armenian Power ավազակախմբի տասնյակ անդամների, հաղորդում է Los Angeles Times-ը:

Armenian Power-ը  հայ էմիգրանտների խմբավորում է, որոնք ԱՄՆ են ժամանել 1980-ականներին: Խմբի անդամները մեղադրվում են շորթման, առեւանգումների, փողերի լվացման եւ թմրանյութերի առեւտրի մեջ: