ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արգտործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպմանն ընդգծել է Լիտվայի նվիրվածությունը ԵԱՀԿ սկզբունքներին` ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող համակարտությունների լուծումների որոնման, ԶԼՄ-ների ազատության, էներգետիկ անվտանգության ապահովման աջակցության հարցերում:

Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության` հանդիման ընթացքում քննարկվել է ձգձգվող հակամարտությունների կարգավորման  հարցում ձեռք բերված առաջընթացը: Նշվել է, որ ԵԱՀԿ նախագահությունն ուշադրությունը կենտրոնացնելու է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա խնդիրների վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ավելի ակտիվ մասնակցությամբ պետք է նվազեցնեն աճող լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: ԵԱՀԿ-ն աշխատելու է նաեւ Ժնեւեյան դիսկուսի շրջանակում մշակել միջոցառումներ`2008թթ. օգոստոսյան հակամարտությունից տուժած շրջաններում անվտանգության բարելավման  եւ հումանիտար պահանջների բավարարման համար: