Սիրիան քննարկում է երկրում առաջին ատոմակայանը կառուցելու հնարավորությունը` էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով: Սիրայի բնակչությունը, որի տարեկան աճը 2,5% է, բախվում է էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտի:

Ծրագրվում է, որ ատոմակայանը կկառուցվի 2020թ-ին: Սիրիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի համապատասխան փաստաթղթերում սակայն  չի մանրամասնվում, թե ինչպես է ՄԱԳԱՏԷ-ի հատուկ վերահսկողության տակ գտնվող երկիրն իրագործելու ատոմակայանի կառուցման ծրագիրը:

Հիշեցնենք, որ անցած տարի մայիսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դամասկոսում հայտարարել էր, որ Ռուսաստանը կուսումնասիրի ատոմակայան կառուցելու խնդրում Սիրիային օգնելու հարցը:  Սիրիայի իշխանությունները դեռեւս որեւէ մեկնաբանություն չեն արել: Ի դեպ, Մերձավոր Արեւելքի երկրներից 2010 թ-ին ատոմակայան կառուցելու որոշումներ են կայացրել նաեւ Իսրայելն ու Հորդանանը: