Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթյունի հեղինակ մահապարտ-ահաբեկիչ Մագոմեդ Եվլոեւը ծառայել է Խաղաղօվկիանոսյան նավատորմում

Եվլոեւը նախապատրաստություն է անցել Վլադիվոստոկի ծովային հետեւակի 165-րդ ռազմակայանում: Երեք ամիս Վլադիվոստոկում ծառայելուց հետո նա արձակուրդ է գնացել Ինգուշեթիա, ապա զորացրվել, իբր, հիվանդության պատճառով:

«Դոմոդեդովոյում» Եվլոեւի դիակը հնարավոր է եղել ճանաչել նավատորմում արված ռետգեն նկարների օգնությամբ:

Հետաքննության տվյալներով, հենց Ինգուշեթիայի Ալի-Յուրտ գյուղի բնակիչ  20-ամյա Եվլոեւն է պայթեցրել իրեն հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Դա պարզվել է ԴՆԹ փորձաքննության արդյունքում: Հետաքննությունը Եվլոեւի հանցակիցներ է համարում նաեւ նրա քրոջն ու եղբորը, ովքեր կալանավորված են: Նույն գործով կալանավորված է նաեւ ինգուշ գրոհային Բաշիր Խամխոեւը եւ ոմն 23-ամյա Ումար Աուշեւ:

«Դոմոդեդովոյի» պայթյունի հետեւանքով զոհվել է 36 մարդ: Ավելի քան 100 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: