Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում այսօր գիշեր հակակառավարական ցույցի մասնակիցներին ցրելու ժամանակ զոհվել են երեք ցուցարար եւ մեկ ոստիկան: Ոստիկանության աշխատակիցները, զինված մահակներով եւ արցունքաբեր գազով, ցրել են մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող ցուցարարներին:
«Մեկ մարդ հենց նոր զոհվեց, շատերը գտնվում են ծայրահեղ վիճակում»,- ընդդիմության ներկայացուցիչ Իբրահիմ Մաթարի խոսքն է մեջբերել dpa-ն:
Հազարավոր ցուցարարներ մի քանի օր անցկացրել են Մանամայի կենտրոնական հրապարակի վրանային ճամբարում` հայրենակիցներին կոչ անելով քաղաքական բարեփոխումներ իրականացնելու պահանջով ցույցեր անցկացնել: Հարյուրավոր ոստիկաններ եւ անվտանգության աշխատակիցներ հրապարակը «մաքրելու» օպերացիան սկսել են փետրվարի 17-ին` մինչեւ արեւածագը:





























