«Բոստանջյանն ասել է այն, ինչ ասել է»,-այսպես է պատասխանել ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը թերթի հարցին, թե ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում ունի իրենց կուսակցի այն հայտարարության վերաբերյալ, թե 2013 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բ. Մհերյանը մի քիչ վրդովվել է հարցը լսելուց հետո եւ ասել, թե «կուտը կերել եք ու ընկել դրա հետեւից»:
Հետո ավելացրել է, թե ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կոալիցիոն գործընկերության վերաբերյալ արդեն հայտնել է, իսկ Բոստանջյանն էլ բացի այն, որ հայտարարել է, թե ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ասել է նաեւ, որ դեռ ներկայիս նախագահը չի հայտարարել` արդյոք մյուս նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը:





























