Մոսկվայում սպանել են հայ ուսանողի: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, փետրվարի 16-ի երեկոյան Ստարի Գայ փողոցի 6-րդ տան մոտ դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է 23-ամյա տղայի դիակ:

Սպանվածը Մոսկվայի ԲՈՒՀ-երից մեկի 5-րդ կուրսի ուսանող էր, ով ժամանակավորապես ապրում էր այդ փողոցում: շՓաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ «սպանություն» հոդվածի հատկանիշներով:

Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են: