ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մանդատի համաձայն, փետրվարի 18-ին, ԵԱՀԿ-ն դիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի մոտ՝ Վարանդայի (Ֆիզուլի) մոտակայքում։
Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը, Ուիլյամ Պրարոյը եւ Ժասլան Նուրթազինը։
Ադրբեջանի կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը, նրա գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Անտալ Հերդիչը։





























