NEWS.am-ը հրապարակում է The Washington Post-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակը` Միթչելլ Փոլմանը որպես ԵԱՀԿ դիտորդ մասնակցել է Ադրբեջանի ընտրություններին` 2008թ.:
«Իր փետրվարի 15-ի նամակում Յաշար Ալիեւը` ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը սխալ է մեկնաբանել Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության` 2008թ. Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցում արված եզրակացությունները:
Դեսպանն ասել է, թե զեկույցում ասվում է, որ ընտրություններին առաջընթաց է նկատվել ընտրական գործընթացի նկատմամբ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների ուղղությամբ:
Զեկույցում, սակայն, առաջընթացի մասին նշվում է, երբ խոսվում է միայն տեխնիկական խնդիրների մասին: ԵԱՀԿ կայքում տեղադրված զեկույցում ասվում է, որ ընտրությունները «անցել են առողջ մրցակցության բացակայության, ակտիվ քաղաքական բանավեճերի բացակայության եւ մեդիա-ոլորտի սահմանափակման պայմաններում, եւ, այդկերպ, չեն արտացոլում լիարժեք եւ բազմակարծ ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ սկզբունքներից մի քանիսը»: Բացի այդ, ԵԱՀԿ զեկույցը 2010թ. խորհրդարանական ընտրությունների մասին նշում է, որ «այդ ընտրությունների անցկացումը անբավարար էր` երկրի ժողովրդավարական զարգացման մեջ զգալի առաջընթաց ձեւավորելու համար»:





























