Մոտ մեկ տասնյակ առեւտրականներ, որոնց Երեւանի քաղաքապետարանն արգելել է փողոցում առեւտուր անել, այսօր աղմկոտ ցույց անցկացրին կառավարության շենքի առջեւ։ Նրանք հանրապետության հրապարակ են հասել նախագահական նստավայր գնալուց հետո;

Ցուցարարները հիմնականում կանայք էին, որ կառավարության հասցեին վիրավորական արտահայտություններ էին բղավում՝ «վախկոտներ», «դահիճներ» եւ այլն:

Նրանց պաստառների վրա գրված էին՝ «Ճանաչիր իմ ապրելու իրավունքը», «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Չենք հանդուրժելու» եւ այլն։ Կառավարության նիստից դուրս եկող նախարարները արժանանում էին աղմկոտ հանդիմանանքների։ Սակայն բոլորից բարձր բղավում էր Վարդգես Գասպարին, ում միշտ կարելի է տեսնել ցուցարարների կողքին:

Մոտ մեկ տասնյակ ոստիկաններ շրջափակեցին կանանց՝ արգելելով մոտենալ պաշտոնյաներին։