Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ մելիտա Հակոբյանն այսօր՝ փետրվարի 17-ին հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ձվից թունավորման դեպքերի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստանում: Նրա կարծիքով՝ պատճառը ոչ միայն ժամկետանց լինելն է, այլ ներմուծվող անորակ ձուն։ Մ. Հակոբյանը տեղեկացրեց, որ Հայաստանը ձու է ներկրում Բուլղարիայից, Պարսկաստանից, Ռուսաստանից ու այլ երկրներից։
Քանի որ ներկրվող ձուն ավելի էժան է, ասոցիացիայի փորձագետների գնահատմամբ, տեղական արտադրողների մի մասը նախընտրում է հավերը մորթել եւ զբաղվել միայն ներկրմամբ։
Մ. Հակոբյանը վստահեցրեց, որ Զատկի տոնի նախօրեին Հայաստանում ձվի դեֆիցիտ չի առաջանա։ Իսկ նախաամանորյա դեֆիցիտն էլ պայմանավորեց ներկրողների եւ սուպերմարկետների մեքենայություններով։ «Որոշ սուպերմարկետներ իրենց մոտ կենտրոնացրին ողջ ձուն, որպեսզի մյուս ապրանքներն ավելի լավ վաճառեն»,- ասաց Մ. Հակոբյանը։



























