Բաքուն պետք է ուղիղ երկխոսություն սկսի Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Ֆյոդոր Շելով-Կովեդյաեւը Vesti.Az-ի հետ զրույցում:
Նրա խոսքով, ղարաբաղյան իրավիճակը հայելաձեւ նման է Հյուսիսային Կիպրոսում ստեղծված իրավիճակին:
Թուրքիան այժմ չի կարող իրեն թույլ տալ թելադրել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությանը եւ հայտնի չէ, թե կանի՞ դա ապագայում: «Սակայն դա չի խոչընդոտում անջատողականների ուղիղ շփումներին Կիպրոսի միջազգայնորեն ճանաչված իշխանությունների համար: Կարծում եմ, որ Բաքվի կողմից Երեւանի դեմ Լեռնային Ղարաբաղի հարցով նախապայմաններ դնելն անարդյունավետ է: Պետք է ուղիղ զրույց սկսել, որի դեմ որեւէ մեկը չի կարող համոզիչ հիմնավորումներ բերել»:




























