«Մենք» դաշինքի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Տավուշի մարզից: Դաշինքում ընդգրկված են «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: 144 հոգանոց ցուցակը գլխավորւմ է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը: Նրան հաջորդում են «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, «Հանրապետությունից» Արտակ Զեյնալյանը, Բորիս Նազարյանը։ Վերջինս ՀՀ նախկին գլխավոր դատախազներից է:

Բորիս Նազարյանը Վազգեն Սարգսյանի եւ Արամ Սարգսյանի մտերիմներից էր, աշխատել է Արարատի մարզի դատախազ, եղել է  նաեւ վարչապետի խորհրդական։

Ցուցակի 6-րդ հորիզոնականում «Ազատ դեմոկրատներից» Մասիս Այվազյանն է, այնուհետեւ հաջորդում են Անահիտ Ադամյանը (անկուսակցական), Սոնա Մինասյանը (Ազատ դեմոկրատներ), Արա Կետիկյանը (Հանրապետություն, ԵԿՄ անդամ), իսկ տասնյակը եզրափակում է «Ազատ դեմոկրատներից» Արմեն Առաքելյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 26-ից: