Նոյեմբերի 27-ին Երեւանում մեկնարկեց  Կառավարման եւ առաջնորդության երկրորդ տարեկան համաժողովը: Համաժողովին ներգրավված են շուրջ 200 մասնագետներ, 15 տեղական եւ միջազգային փորձագետներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, մասնավորապես՝ գովազդը, մարքետինգը, դիզայնը:

Ինչպես նշեց տնտեսական զարգացման եւ նորարարությունների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, այս իրադարձությունը կարեւոր նշանակություն ունի է եւ ուղղված է Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը: Նա ընդգծեց կառավարման ոլորտում գիտելիքի կարեւոր դերը՝ ընդգծելով, որ առանց միջազգային փորձի դժվար  կլինի նպատակներին հասնել:

Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, արդյունավետ աշխատող թիմերի ստեղծումը կօգնի ապագայի ուղղությամբ  շարժվել: Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանում բիզնեսի ոլորտում կորպորատիվ կառավարում դեռեւս չի ներդրվել:

Նրա խոսքով, այս հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձնել: Նա շեշտեց, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մասնավոր հատվածը այս ուղղությամբ շարժվի, ինչը դրական ազդեցություն կունենա բիզնեսի շահերի պաշտպանության վրա:

Իր հերթին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց, որ Հայաստանում կառավարման ոլորտում անհրաժեշտ ներուժ կա: «Մենք, մեր կողմից, պատրաստ ենք կիսել մեր փորձը», - նշեց նա: Համաժողովը կազմակերպվել է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային  ակադեմիայի կողմից, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: