Իտալիայի Նեապոլ քաղաքում կարաբիներները կալանավորել են տեղական հանցավոր կազմակերպության՝ կամորայի առաջնորդներից Անտոնիո Օռլանդոյին, որը 2003-ից թաքնվում էր, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
60-ամյա Օռնալդոն երկրի ամենափնտրվող հանցագործների ցանկում էր:
Կարաբիներները հաղորդել են, որ կալանավորվածը ղեկավարում էր կամորայի կլանը, որը բաղկացած էր երեք առանձին խմբերից: Դրանք գործում էին Նեապոլի արվարձաններում, որտեղ էլ Օռլանդոյին կալանավորել են:
Բնակարանում, որտեղ թաքնվում էր, Օռլանդոն մի քանի օր էր գտնվում եւ չէր պատրաստվում ավելի երկար մնալ: Նման մարտավարության եւ իր հետքերը թաքցնելու տաղանդի շնորհիվ, մաֆիոզիին հաջողվում էր երկար ժամանակ թաքնվել արդարադատությունից:
Օռլանդոն զբաղվում էր Իտալիայի հարավ թմրանյութերի խոշոր խմբաքանակների մատակարարմամբ: Բարձրորակ հաշիշը տոննաներով բերվում էր Մարոկոյից եւ թմրաշկույաւոմ հայտնի էր «այֆոն» անունով:





























