Անշարժ գույքի շուկայում դրական դինամիկա ունենք․ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ունենք գործարքների 27 տոկոս աճ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, կատարված աշխատանքի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։
«Ունենք նաեւ գների աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի, մասնավորապես, Երեւանի կենտրոնում բնակարանների գնի 23 տոկոսով աճ է գրանցվել, որը եւս դրական դինամիայի մասին է խոսում»,-նշեց նա։
Դրական դինամիակայի պատճառներից մեկը, կոմիտեի նախագահը, նշում է՝ դրական սպասումներ են տնտեսության ոլորտում հատկապես ընտրություններից հետո․ «Կարծում եմ այս աճը կշարունակվի, հնարավոր է ընտրություններին մոտ շրջանում մի քիչ դանդաղի, բայց շատ ավելի արագ աճ կարձանագրենք ընտրություններից հետո՝ դեկտեմբերի 2-րդ կեսին, որը միշտ լինում է ռեկորդային»։
Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ գործարքների բաշխավածության առումով աճի մեջ մեծ բաժին ունեն մարզերը, բայց հիմնականում Երեւանի շրջակա մարզերը․ «Սակայն մարզերի պարագայում պետք է հաշվի առնել, որ հաշվվում է նաեւ Երեւանի շրջակայքի մարզերը։ Այսինքն՝ եթե շատ մանրանանք, կտեսնենք, որ մարզերի լավ արդյունքները հիմնականում լինում են Երեւանի շրջակա 4 մազրերում»,-եզրափակեց նա։





























