Շեֆֆիլդի համալսարանի հնագետներն անհայտ անգլոսաքսոնական գերեզմանատուն են հայտնաբերել, որը թվագրվում է մ․թ․ա V-VI դարերին, փոխանցում է Lenta-ն։
Գերեզմանատունը հայտնաբերվել է Լինքոլնշիր կոմսությունում, որը տեղակայված է Հյուսիսային ծովի ափին։ Մասնագետները հայտնաբերել են 20 գերեզման, որոնցից մեծ մասում կանայք են հուղարկավորված եղել, հայտնաբերվել են արտեֆակտներ, որոնք օգտագործվել են ծիսական արարողությունների ժամանակ։ Առարկաների թվում՝ սաթից մանյակներ, ապակյա եւ հախճապակյա ուլունքներ, կտորից պայուսակներ, մազակալներ։
Երկու կանանց կողքին հայտնաբերվել է արծաթյա մատանի ու ճարմանդ, որոնք բնորոշ են հյուսիսգերմանական յուտի ցեղերին, որոնք ապրել են Քենթի հնագույն թագավորությունում մ․թ․ա․450-871 թվականներին։
Ներկայումս գիտանականները հետազոտություն են իրականացնում, որը թույլ կտա հասկանալ, թե որտեղ են ծնվել եւ մեծացել հուղարկավորվածները եւ ինչով են սնվել։





























