Երեւանցիները, տեսնելով տեսահոլովակը, անմիջապես կճանաչեն այս մարդուն:
Ինչ-որ մեկը կասի. «Սա այն տարօրինակ մարդն է, ով մշտապես սահում է Կասկադի մոտ»: Մյուսը ժպիտով կհիշի նրա ականջակալներն ու շարժումները: Կլինեն նաեւ այնպիսիք, ովքեր ամոթանք կտան, թե նման տարեց մարդուն սազական չէ քաղաքով շրջել նման տեսքով, փլեյերով, հետն էլ պարելով:
Այս տեսագրության հերոսը համաձայն չէ վերջինների հետ, եւ կյանքի իր ճանապարհն ընթանում է վստահ եւ բարձր տրամադրությամբ:
«Շարժումը կյանք է: Հիմար արտահայտություն է` старость не радость: Այն բացարձակապես սխալ է»,- պնդում է մեր հերոսը:
Եւ այսպես NEWS.am-ի ընթերցողներին ենք ներկայացնում Երեւանի ամենահայտնի ռոլլերին, ում տեսել են բոլորը:





























