Պալեոլիթի ու նեոլիթի շրջանի կենդանիների հնագույն ժայռապատկերները, պարզվել է, համաստեղությունների պատկերներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանին։
Նախկինում գիտնականները կարծել են, թե այդ նկարները պատկերում են կենցաղային իրավիճակներ կամ որսի պատկերներ։ Սակայն Թուրքիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում քարանձավների մանրազնին ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրահանգման, որ նկարները ստեղծվել են ըստ տիպային տեխնոլոգիաների եւ վկայում են աստղագիտության ոլորտում որոշակի գիտելիքների մասին։
Հետազոտողները պնդում են, որ բացահայտումը թույլ է տալիս պնդել, որ արդեն 40 հազար տարի առաջ մարդիկ ժամանակին հետեւել են՝ օգտագործելով աստղերի դիրքերի փոփոխման մասին գիտելիքները։





























