Իսրայելում գտնվել է 9000 տարվա քարե դիմակ։ BBC-ն հայտնում է, որ այն աշխարհում իր նման 15 դիմակներից մեկն է, ընդ որում՝ նրանցից 13-ը գտնվում են մասնավոր հավաքածուներում։ Արտեֆակտը փորձել են գողանալ, սակայն այն հաջողվել է վերադարձնել։  

Դիմակը պատրաստված է նեոլիթի շրջանում, վարդագույն եւ դեղին ավազաքարից։ Հնագետների կարծիքով՝ այն օգտագործվել է նախնիների երկրպագության ծիսակարգերում։