Air India ավիաընկերության ինքնաթիռը Սթոքհոլմի Արլանդայի օդանավակայանում թեւով մխրճվել է շենքի մեջ՝ տեղեկացնում է AFP-ն։

Ինքնաթիռում 179 ուղեւոր է եղել։ Դեպքը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։ Տուժածների մասին տեղեկատվություն չկա։ Ուղեւորներին իջեցրել են շարժական աստիճաններով։ Վթարի պատճառները հայտնի չեն։