Հրեա գիտնականները կես դար առաջ հայտնաբերված մատանու վրա Պոնտացի Պիղատոսի անունն են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հետազոտողները ենթադրում են, որ պղնձից ձուլված մատանին, որ թվագրվում է մ․թ․ա․1-ին դարին, կամ պատկանել է Պիղատոսին, կամ նրա վարչակազմում որեւէ պաշտոնյայի։

Մատանին, հնարավոր է, օգտագործվել է որպես կնիք եւ կարող է հռոմեացի ձիավորների շերտին պատկանելու խորհրդանիշ լինել։ Այն գտել են 1960-ականների երկրորդ կեսին Հերովդես թագավորի կողմից կառուցված Հերոդիում ամրոցի պեղումների ժամանակ։