Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ուղեւորատար Boeing-ը թռիչքուղում աշխատողի պատճառով շատպ ընդհատել է թռիչքը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով աղբյուրին:

Դեպքը տեղի է ունեցել նոյմեբերի 29-ին: Ինքնաթիռը պետք է Սոչի մեկներ, սակայն թռիչքից մի քանի րոպե առաջ դիսպետչերները թռիչքուղում առանց հատուկ համազգեստի տղամարդու են նկատել, որը չպետք է այդտեղ գտնվեր:

«Անձնակազմին թռիչքն ընդհատելու եւ կայանատեղի վերադառնալու հրաման է տրվել», — ասել է գործակալության աղբյուրը:

Տղամարդը չի տուժել: Պարզվել է, որ տղամարդը ճանապարհաշինարարական ընկերության աշխատակից է, որն աշախատանքներ է իրականացնում օդանավակայանում, բայց «խախտելով բոլոր նորմերը եւ անվտանգության պահանջները նա առանց հատուկ համազգեստի հայտնվել է թռիչքն իրականացնող օդանավի առջեւ»:

Mash ալիքի հաղորդմամբ, խոսքը «Աերոֆլոտի» ինքնաթիռի մասին է: