Մոսկվայում ձերբակալվել են 2010 թվականի սեպտեմբերի 5-ին Լենինսկի պողոտայի «Տոչկա» գիշերային ակումբում զանգվածային ծեծկռտուք սարքած մի քանի սքինհեդներ։ Խուզարկության ժամանակ ձերբակալվածների մոտ ծայրահեղական բովանդակությամբ գրականություն, ինչպես նաեւ նացիստական խորհրդանիշ է հայտնաբերվել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Նշենք, որ անցած սեպտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել էր ավելի քան 30 մարդ։ Դանակի հարվածներ եւ այլ վնասվածքներ էր ստացել երեք հոգի։ «Պուրգեն» պանկ-խմբի համերգի այցելուների վրա հարձակվածները նրանց ծեծել են ձողերով, դանակներ են գործադրել, լսվել են կրակոցներ։