Քիրք Լեյսուելը շատ է զարմացել, երբ իր շունը փոս է փորել Ուիդբի կղզու վրա (Վաշինգտոն նահանգ) իր տան բակի ետնամասում: Առաջ նրա 8 ամսական շուն Սքաութը նման խաղերի սիրահար չէր: Զբոսանքից հետո շունը տուն է բերել ոսկոր կամ քար հիշեցնող ինչ-որ բան: Գտածոն լվանալուց հետո պարզվել է, որ Սքաութը գտել է մեծ ատամ, հաղորդում է Fox News-ը:
Շատ տերն ատամի նկարն ուղարկել է Բյորքի բնական պատմության թանգարան: Գիտնականները պարզել են, որ Սքաութի նոր խաղալիքը մամոնտի ատամ է, որը մոտ 13000 տարեկան է: Մասնագետները նշել են, որ դա մամոնտներին վերաբերող առաջին գտածոն չէ. Վաշինգտոն նահանգում բնակվել են այդպիսի մեծաթիվ կենդանիներ:
Քիրքը պլանավորում է պահպանել ատամը երեխաների համար, իսկ Սքաութը, հավանաբար, հաճախակի կխաղա բակում:





























