Ոստիկանության Մեծամորի բաժնում փետրվարի 17-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 23.40-ի սահմաններում Արմավիր-Երեւան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410»  եւ  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: