Այս տարի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի եւ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայ-ռուսական ազգային հատվածերի համատեղ նիստերը կանցկացվեն Հայաստանում:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 10-րդ հոբելյանական նիստը եւս կկայանա Երեւանում:

Այսօր կայացել է ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նիստում քննարկվել են նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2010 թվականի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի նախագծի հետ կապված հարցեր: