Արարատյան դաշտավայրի խաղողագործները դժգոհություններ են հայտնել, որ կոնյակի գործարանն այս տարի հրաժարվել է մթերել արեւաբույր տեսակի խաղողը՝ պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում ստանդարտներին: Լրագրողները գյուղնախարարից փետրվարի 18-ին հետաքրքրվել են, թե ինչ քայլեր է ձեռնարկելու գյուղնախաարարությունն այդ կապակցությամբ:

«Դա նոր հարց չի. երբ մի քանի տարի առաջ կոնյակի գործարանը սկսեց խաղող մթերել,  արդեն խաղող արտադրողները գիտեին, որ այդ տեսակի խաղող չի մթերվում, այնպես որ տարիների ընթացքում խաղողի այդ սորտատեսակը շրջանառությունից դուրս է գալիս եւ էդպես լուրջ հարց չէ, որ դրա շուրջ քննարկումներ գնան»,-ասել է նախարարն ու ամփոփել, որ, ընդհանուր առմամբ, կոնյակի գործարանը մթերել է խաղող եւ շարունակելու է մթերել ամբողջ խաղողը:

«Մի քանի օր առաջ նորից հանդիպում ենք ունեցել կոնյակի գործարանի տնօրինության հետ, այս տարի այդպիսի պրոբլեմներ չեն լինելու»,-ասել է Սերգո Կարապետյան: