Վրաստանում Իսրայելի դեսապանատունը դադարեցրել է իր աշխատանքը: Այդ մասին հաղորդում է  վրացական «InterPressNews»  գործակալությունը:

Դիվանագիտական առաքելության աշխատակիցները հրաժարվում են մեկնաբանություններից, ԱԳՆ-ն եւս չի պարզաբանում դեսպանատան փակումը:

Միեւնույն ժամանակ georgiatimes.info կայքը հայտնում է, որ ժամանակավորապես փակ են Իսրայելի դեսպանատները Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, Վենեսուելայում, Մավրիտանիայում եւ Կոտ Դ՜Իվուարում:

Իսրայելի հատուկ ծառայությունները ահաբեկչություններ մտավախություն ունեն` «Հըզբոլլահի» առաջնորդներից մեկի` Իմադ Մուրնիեի սպանության տարելիցի կապակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փետրվարի 14-ին Իսրայելի դեսպանատունը փակվել էր նաեւ Ադրբեջանում: