Մոսկվայի մետրոյում ձերբակալվել է Նալչիկի մի բնակիչ, ում ձեռքին պայթուցիկի հետքեր են եղել: Նախօրեին ժամը 11:30-ի սահմաններում մետրոյի «Կուրսկայա» կայարանում ձերբակալվել է Կաբարդինո-Բալկարիայից ժամանակ մի քաղաքացի:

«Ինտերֆաքսին» իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ ոստիկանները նրան կանգնեցրել են փաստաթղթերը ստուգելու համար՝ քանի որ երիտասարդի արտաքինը կասկածելի է թվացել:

«Ստուգման արդյունքում պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը Նալչիկից Մոսկվա է եկել երկուշաբթի օրը, իբր աշխատանք գտնելու: Հատուկ սարքի օգնությամբ նրա ձեռքի ապերը ստուգելուց հետո, դրանց վրա պայթուցիկի, ենթադրվում է գեկսոգենի  հերքեր են հայտնաբերվել»,- ասել է աղբյուրը:

Ներկայումս նա ձերբակալված է: