Երկուշաբթի Բրիսբենի կենտրոնում  անհայտ անձանց եւ ոստիկանության միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Քվինսլենդ քաղաքի ոստիկանության գլխավոր վարչությունը Twitter-ում հայտնել է, որ քաղաքի կենտրոնն այժմ փակ է, իսկ հարձակվողները բարիկադավորվել են Օուշենֆլաուեր շրջանի բնակելի շենքի բնակարաններից մեկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սպաները քննչական գործողություններ իրականացնելու համար հրավիրվել էին Կորոնեյշիոն-դրայվ հասցեով, երբ երկու զինված տղամարդու են նկատել: Ոստիկանների վրա կրակ են բացել, բայց ոչ ոք չի տուժել: Երկու տղամարդիկ բարիկադավորվել են բնակարաններից մեկում», - նշվում է ոստիկանության հաղորդագրությունում:

Քաղաքում փողոցները փակ են: Դադարեցվել է նաեւ Օուշենֆլաուերի եւ Բրիսբենի այլ շրջանների միջեւ լաստանավային հաղորդակցությունը: