«Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Լենա Մայեր-Լանդրուտի հորեղբայրը նշանակվել է Գերմանիայի կանցլերի խորհրդական եվրոպական քաղաքականության հարցերով:
50-ամյա դիվանագետ Նիկոլաուս Մայեր-Լանդրուտը աշխատել է Եվրամիությունում Գերմանիայի ներկայացուցչությունում, նաեւ Բեռլինում արտգործնախարարության շենքում:
Նշենք, որ որ երգչուհու պապը` Անդրեաս Մայեր-Լանդրուտը աշխատել է դիվանագիտական ոլորտում ավելի քան 40 տարի, 12 տարի եղել է Մոսկվայում, այդ թվում որպես Գերմանիայի դեսպանի պաշտոնում:




























