Արտերկրում համարյա չես տեսնի ոստիկան, իսկ Հայաստանում վխտում են ամեն քայլափոխի: Այսօր՝ փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ-ի անդամ Բագրատ Ասատրյանը, ով վերջերս է վերադարձել Եվրոպայից;

Բ. Ասատրյանին զարմացրել է նաեւ Երեւանում թանկարժեք մեքենաների առատությունը։ «Բեռլինում միայն 1 «Բրաբուս» եմ տեսել։ Իսկ դուրս եկեք Երեւանի փողոցները՝ տեսեք, թե դրանք որքան շատ են»,- զարմացած է ԿԲ  նախկին ղեկավարը։

Այնուամենայնիվ՝ նա համարում է, որ վերջին 2 տարիներին հայաստանցիները ավելի աղքատացել են, իսկ թանկարժեք մեքենաների առատությունը հետեւանք է սոցիալական բեւեռացվածության խորացման։ Ըստ Բ. Ասատրյանի՝ հայաստանցիների 80 տոկոսի եկամուտները չեն գերազանցում պարենային զամբյուղի չափին։