«Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությունից Գերմանիայի դուրս գալը չի դադարեցնի նախագիծը, բայց վնաս կհասցնի Ուկրաինային: Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, գրում է DW-ն:

Բեռլինը ցանկանում է «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարությունից հետո պահպանել Ուկրաինայի տարածքով գազային տարանցումը: Նախագծից դուրս գալը քաղաքական պահանջից հրաժարվել կնշանակեր, ընդգծել է Մասը:

«Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Բեռլինի հիմնական դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին նույն օրը հաղորդել է   Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Դեկտեմբերի 1-ին Եվրախորհրդարանը կոչ էր արել դադարեցնել « Հյուսիսային հոսք 2» - ի շինարարությունը: Այս նախագիծը «մեծացնում  է ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից, սպառնում է ԵՄ ներքին շուկային, ինչպես նաեւ հակասում է  ԵՄ էներգետիկ քաղաքականությանը»:

Գազամուղը, որի շինարարությունը իրականացվում է մի շարք ռուսական եւ եվրոպական ընկերությունների կողմից, պետք է տեղադրվի Բալթիկ ծովի հատակով`արդեն գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք»-ին զուգահեռ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019 թվականին: