Ստամբուլի ոստիկանությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համաժամանակյա գործություններ է իրականացրել քաղաքի տարբեր թաղամասերում, որի ընթացքում ձերբակալվել են «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի(DHKP-C) մի քանի տասնյակ անդամներ։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, թե գործողություններն իրականացվել են ահազանգերի հիման վրա, քանի որ տեղեկություններ կան, թե արգելված կուսակցության անդամները խանութների սեփականատերերից գումարներ են շորթում։

Նշենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։