Լիբիայում փետրվարի 16-ին եւ 17-ին ընդդիմության ցույցի ցրման ժամանակ զոհվել է առնվազն 24 մարդ: Այդ մասին հայտարարել է իրավապաշտպան Human Rights Watch-ը` վկայակոչելով այդ երկրում իր աղբյուրները:

Բողոքի գործողությունները տեղի են ունեցել երկրի հինգ խոշոր քաղաքներում բացի Բենգազիից Բեւիդա, Զենտան, Ռիջբան եւ Դարնա քաղաքներում: Համազգային ցույցեր անցկացնելու կոչերը ընդդիմությունը զետեղել էր սոցիալական ցանցերում:

Փետրվարի 17-ին իշխանություններն արգելել են զանգվածային ակցիա անցկացնել Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի դեմ, իսկ մայրաքաղաք Տրիպոլիում ընդդիմադիրներ են ձերբակալվել:

Այսօր քաղաքում ռազմական տեխնիկա են մտցրել:

Քադաֆին, որ իշխանության ղեկին է 40 տարի, փորձել է կանգնեցնել բողոքի ալիքը քաղաքական միջոցները: