Խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան 2012 եւ 2013 թթ՝ բացասաբար կազդեն Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա։ Այսօր՝ փետրվարի 13-ին նման հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

«2012 թ. եւ 2013 թ. մենք ունենալու ենք արտաքին ներդրումների եւ տրանսֆերտների անկում։ Բայց կան բնական գործոններ, որոնց շնորհիվ տնտեսությունը կշարունակի աշխատել»,- ասաց ընդդիմության ներկայացուցիչը։

Բ. Ասատրյանը նաեւ համոզված է, որ ընտրությունների ժամանակ լուրջ գնաճային ճնշումներ կստեղծվեն։ «Եթե չշտկվի այն, ինչ եղել է, չգնան լկտիությունների ու սպանդի, ինչպես 2008-ին, ապա բացասական զարգացումներից հնարավոր չէ խուսափել»,- ասաց ԿԲ նախկին նախագահը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի կառավարությունն ավելի շատ նպաստում է գնաճին, քան խանգարում դրան։