Որոշ երկրների արտգործնախարարություններ իրենց պաշտոնական կայքերում խորհուրդ են տալիս չայցելել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այն շրջաններ, որոնք սահմանակից են Ադրբեջանի հետ: Պատճառը` Ադրբեջանի կողմից մշտապես հնչող կրակոցներն են` չնայած միջազգային հանրության ճնշումներին:

Նշենք, որ նման հաղորդագրությունները զետեղված են եվրոպական երկրների կայքերում արդեն բազում տարիներ, միեւնույն ժամանակ Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է  դա ներկայացնել որպես ադրբեջանական դիվանագիտության փայլուն հաջողություն:

Դա, մեղմ ասած, տարօրինակ է: Բազմաթիվ երկրներ իրենց քաղաքացիներին խորհուրդներ են տալիս անգամ եվրոպական զարգացած երկրներ չայցելելու մասին: Օրինակ, ԱՄՆ պետքարտուղարության կայքում խորհուրդ է տրվում հեռու մնալ խոշոր քաղաքների որոշ թաղամասերից: Լոնդոնում արգելվում է զբոսնել մութ փողոցներում` մութն ընկնելուց հետո:

Հատկանշական է որ Ղարաբաղի մասին գրառումներն արվում են Հայաստանի մասին բաժնում, այսինքն, վաղուց այն չեն համարում Ադրբեջանի մաս: