Ցորենի միջազգային գները չորսօրյա վերելքից հետո վերջապես նվազման միտում են դրսեւորել; Դրան նպաստել է Չինաստանի որոշումը՝ նվազեցնել գյուղմթերքների ներմուծման հարկերը; Արդյունքում՝ Չիկագոյի բորսայում փափուկ ցորենը վաճառվել է 1 տոննան՝ 312 դոլարով՝ շաբաթվա սկզբի 320-ի համեմատ։
Եվրոպական բորսաներում եւս գների անկում կա։ Փարիզի MATIF բորսայում ֆրանսիական ցորենը վաճառվել է 1 տոննան՝ 360 դոլարով՝ շաբաթվա սկզբի 370-ի համեմատ։




























