Ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը մասնակցել է թաքնված տեսախցիկի նկարահանումներին, որի ընթացքում կարողացել է զարմացնել եւ վախեցնել վերելակ նստել ցանկացողներին։

 Նկարահանման ժամանակ վերելակ սպասողներից մի երիտասարդ, դռները բացվելուն պես տեսնելով ներսում Հայկոյին, վախեցել եւ ձեռքի տոպրակը թողնելով փախել է։ Իսկ մեկ այլ երիտասարդ, ճանաչելով հայտնի երգչին, զարմացել է, եւ երբ Հայկոն նրան քաշել է դեպի վերելակ, երիտասարդը  բացականչել է, թե չի հավատում իր աչքերին։