Մերձավոր Արեւելքի եւ աֆրիկյան մի շարք երկրներում լարվածության մեծացման ֆոնին փետրվարի 18-ին նավթի համաշխարհային գները փոփոխության են ենթարկվել, հայտնում է Reuters-ը։
Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent Crude Oil մակնիշի նավթային խառնուրդի գինն ընկել է 0,07 դոլարով՝ հասնելով բարելի դիմաց 102,52 դոլարի։
Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil մակնիշի նավթի արժեքն ընկել է 0,16 դոլարով եւ կազմել մեկ բարելը 86,20 դոլար։




























